Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի ունեցող ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապշերոնյան բռնապետի Գարեգին Նժդեհի հասցեին հնչեցրած կոշտ և դիպուկ պատասխանը, ինչպես և սպասվում էր, հիստերիայի պատճառ դարձավ ոչ միայն Բաքվում, այլև ալեկոծեց ռուսաստանցի որոշ գործիչների, որոնք բավական երկար ժամանակ է՝ հարմարավետ տեղավորվել են Բաքվի լափամանի շուրջ և Ադրբեջանից հնչող հրահանգներից հետո սկսում են ակտիվանալ։

Հայաստանի վարչապետի պատասխանից հետո ՌԴ Պետդումայում ելույթ է ունեցել Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ֆրակցիայի անդամ, հայտնի կոյունլուասեր՝ ոչխարասեր, Ալիևների ընտանիքը գովերգող Դմիտրի Սավելևը… Սույն երեսփոխանն իր դժգոհությունն է հայտնել Փաշինյանի ելույթից և հիշեցրել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները շարունակում են նախորդների որդեգրած գիծը և չեն ցանկանում ապամոնտաժել Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը։ Փորձելով թաքցնել իր ազերիամետությունը` Սավելևը նաև հիշել է մարշալ Բաղրամյանին, որին, ըստ նրա, հայերը չեն հիշում, գնահատում և արձան չեն տեղադրում։ Համոզված եմ, որ Սավելևը շատ լավ էլ տեղյակ է, որ Երևանում տեղադրված են ոչ միայն մարշալ Բաղրամյանի, այլև մարշալ Բաբաջանյանի, ծովակալ Իսակովի և Երկրորդ աշխարհամարտի հաղթանակում իրենց անունները ոսկե տառերով գրած հայազգի այլ զինվորականների արձանները և կիսանդրիները։ Երեսփոխան Սավելևը միտումնավոր է ստում կամ անտեղյակ ձևանում։

Չի բացառվում, որ Սավելևին իրենց հակահայ ելույթներով միանան նաև ազերիների նավթախավիարային դիվանագիտության զոհեր հարբեցող քաղաքագետ Մարկովը, ռազմական փորձագետ Կորոտչենկովը, իրենց բավականին թանկ վաճառող «եվրազիստ» Դուգինը և կոմունիստ Պրոխանովը։

ՀՀ ԱԳՆ-ն և ԱԺ-ն պետք է խիստ պատասխանեն Բաքվի լափամանից օգտվող պատգամավոր Սավելևի հակահայկական զառանցանքներին և հիշեցնեն վերջինիս, թե իրականում ով է համագործակցել ֆաշիստների հետ։ Պարոն Սավելևին կարելի է հիշեցնել, որ իր սիրելի ադրբեջանցիների առաջնորդներից Ադրբեջանական առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեն ինչպես է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հիտլերի հովանու ներքո հիմնել հայտնի Ադրբեջանական լեգիոնը, որի վայրագություններից նույնիսկ սարսափել են գերմանացիները։ Ադրբեջանական լեգիոնն իր «փայլուն» գործողություններով աչքի է ընկել Վարշավայի գետտոյի ապստամբությունը ճնշելիս, Նովոռոսիյսկի, Մոզդոկի, Նալչիկի մոտ, Լեհաստանում և Սլովակիայում ԽՍՀՄ զորքերի դեմ տեղի ունեցած ճակատամարտերի ժամանակ։ Ի դեպ, երեսփոխան Սավելևին, չգիտես ինչու, չեն հետաքրքրում ֆաշիստ ճիվաղ Ռասուլզադեի արձաններն Ադրբեջանում, որոնցից մեկը տեղադրված է այդ մարդասպանի ծննդավայր Նովխանայում, որը Բաքվի արվարձաններից մեկն է, իսկ մյուսը՝ Գյանջայում։

Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի նժդեհամետ ելույթը մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել էր. առաջինը՝ Փաշինյանը ուղղակի փակեց ապշերոնյան սուլթանիկի բերանը, երկրորդը՝ համապատասխան մեսիջ հղեց Մոսկվայում Բաքվի լափամանից սնվող և հակահայկական զառանցանքով աչքի ընկնող գործիչներին, որոնցից մեկի արձագանքը Փաշինյանի ելույթին պատահական չէր։

Հ.Գ. Պարոն Սավելևի մոտ շատ վատ է ստացվում կոյունլուամետ լոբբինգը, քանի որ և´ նա է անգրագետ, և´ իրեն տեղեկատվություն տրամադրողներն են ոչ պակաս անգրագետ։

Պարոն Սավելևի մոտ ամենալավը ստացվում է Մեհրիբան խանումի փակագիծ ոտքերը, նրա դստեր՝ թմրամոլ Լեյլայի պրիմիտիվ ոտանավորները գովերգելը։ Որքան հասկացել եմ, սրան դեռ չեն կերակրել Իլհամ բաբայի կրտսեր դստեր՝ Արզուի խմորեղենները, որ դրանք էլ գովերգի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել