Armenpress.am-ը գրում է․

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը քիչ առաջ հեռախոսազանգ է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին հանձնակատարի գրասենյակից, ըստ ամենաթարմ տեղեկությունների՝ Կամիշլիում այս պահի դրությամբ ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, շուկաներն ու խանութները գործում են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցները դեռևս փակ են:

«Կամիշլիի մեր հայրենակիցները դեռևս անհրաժեշտություն չեն տեսնում լքելու իրենց բնակատեղին, սակայն եթե լինեն մարդիկ, ովքեր կորոշեն գալ Հայաստան, պետությունը պատրաստ է նրանց գրկաբաց ընդունել: Թել Աբյադից Հալեպ տեղափոխված հայ ընտանիքներն ապահով պայմաններում են: Նրանք այսօր հանդիպում են ունենալու հյուպատոսի հետ, որի ընթացքում հավանական է, որ նրանց հետ հեռախոսակապ կհաստատի նաև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը»,-նշեցին գրասենյակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել