Panorama.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աշխաբադում անցկացվող ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ կոչ է արել ԱՊՀ առաջնորդերին աջակցել Ուկրաինայի գործող իշխանությանը:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Բելառուսի նախագահը նշել է, որ նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ են խրված այդ խնդրի մեջ»:

«Խոսելով Ուկրաինայի նոր իշխանության մասին՝ կցանկանայի նաև ձեզ կոչ անել աջակցել դրան:
Դուք տեսնում եք այս իշխանությունն արդեն տապալելու միտում, բայց մենք պետք է հասկանանք, թե դրանից  հետո ով կգա իշխանություն Ուկրաինայում»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել