168.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ-ի այն երկրների ղեկավարներին, որոնք չեն մտնում ԵԱՏՄ-ի կազմի մեջ, հրավիրել է տնտեսական միավորման ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը դեկտեմբերի 20-ին անցկացվելու է Սանկտ Պետերբուրգում:

«Մենք Եվրասիական տնտեսական միության գծով գործընկերների հետ պայմանավորվել ենք ավանդական ոչ պաշտոնական հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում եւ ԱՊՀ-ի բոլոր ղեկավարներին հրավիրում ենք միանալ մեզ, որպեսզի Ամանորի նախաշեմին բարեկամական, ոչ պաշտոնական մթնոլորտում խոսենք ընթացիկ հարցերի շուրջ, կարծիքներ փոխանակենք այն մասին, թե ինչ կարող ենք անել գալիք տարում, համադրենք դիրքորոշումները հրատապ միջազգային հարցերի շուրջ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի մասնակից երկրների ղեկավարների խորհրդի նիստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել