Armsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի և բուլղարական «Արդայի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը Լիխտենշտեյնի հետ վաղը կայանալիք խաղից առաջ նշել է, որ իրենք  ամեն ինչ կանեն բացակա ֆուտբոլիստների տեղը լրացնելու համար.

«Լավ մարզավիճակում եմ գտնվում: Չնայած՝ ավելացնելու տեղ ունեմ: Շատ դժվար խաղ է  սպասվում մեզ: Գիտենք, որ Լիխտենշտեյնը հեշտ մրցակից չէ:

Ունենք ցավալի կորուստներ, բայց կանենք ամեն բան այդ բացը լրացնելու համար»,- ասել է Հովսեփյանն ու խոսել նաև թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին.

«Մխիթարյանի բացակայությունը շատ մեծ կորուստ է մեզ համար, բայց ֆուտբոլ է, պետք է անենք ամեն ինչ յուրաքանչյուրի բացը լրացնելու համար: Պետք է այնպես խաղանք, որ Մխիթարյանն իրեն լավ զգա, ու իրեն մեղավոր չզգա, որ բացակայում է:

Մարզիչներն ամեն ինչ անում են, որ լավագույնս պատրաստ լինենք խաղերին ֆունկցիոնալ առումով»:

Հայ ֆուտբոլիստին հարց է ուղղվել նաև ակումբային գործունեության մասին. 

«Արդայի» նպատակը ԲԽ-ում մնալն ու ԵԼ-ի ուղեգիր նվաճելն է: Անցած տարվա թիմից գրեթե 60-70 տոկոսը փոխվել է, լավ ֆուտբոլիստներ ունենք, լավ կոլեկտիվ: Կարծում եմ՝ կկարողանանք կատարել ակումբի առջև դրված խնդիրը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել