Աֆրիկան լի է տարատեսակ ցեղերով ու ցեղատեսակներով, որոնցից ամենահետաքրքիրներից է ցամայը՝ ցեղ, որտեղ աղջիկը պարտավոր է սեռական հարաբերություն ունենալ նախքան ամուսնանալը, թե չէ նրան ոչ ոք չի հավանի։ 

Եթովպիայում ապրող այս ցեղախումբը կազմված է շուրջ 10.000 մարդուց, ովքեր անսովոր իրենց կյանքով գրավել են շատ գիտնականների ու հետազոտողների ուշադրությունը։ 

Ամեն ինչ սկսվեց, երբ ցեղում տարածվեց աղջկան «գնելու» ավանդույթը։ Այսինքն՝ յուրաքանչյուր տղամարդ, ով ուզում էր ամուսնանալլ, պետք է նախ աղջկան «գներ» իր ծնողների առաջարկած գնով։ Հաճախ այդ գինն այնքան թանկ էր լինում, որ խեղճ տղաներն այդպես էլ չէին կարողանում գնել իրենց սիրելիին ու ամուսնանալ հետը։ 

Հենց այստեղ է, որ եկավ աննախադեպ առաջարկը. պետք է պարզապես թույլ տալ, որ սիրահար զույգերն իրար հետ սեռական կապ ունենան նախքան ամուսնությունը, այսինքն՝ մինչ զույգերը կկարողանային գումար հայթայթել պաշտոնապես ամուսնանալու համար, նրանց լարվածությունը թուլացնելու, երկուսին էլ ուրախացնելու նպատակով նրանց թույլ էր տրվում իրար հետ անկողին կիսել։ 

Սրա արդյունքում ցեղում կույս աղջիկ գտնելն ամենադժվար առաջադրանքն է։ Իրականում գիտնականներին չափազանց զարմացրեց այս ավանդույթը։ Որպես կանոն, այսպիսի կյանքով ապրող ցեղերի մոտ կա կուսապաշտություն՝ պայմանավորված նրանց նախնական հավատալիքներով, սակայն ցամայը զերծ է մնացել այդ հավատալիքներից։ Նրանք չունեն կրոն ու առաջնորդվում են այն կանոնով, որ կյանքը պետք է վայելել այսօր և այստեղ։ 

Ցեղի անդամները նախանձելի բարձրահասակ են ու ունեն սլացիկ արտաքին։ Շատերը դա բացատրում են հենց սեռական հարաբերությունների նկատմամբ ազատ հավատալիքով ու վերաբերմունքով։ Չնայած ազատ մտածելակերպին՝ այս ցեղում նախաամուսնական հղիությունը չի խրախուսվում, բայց պարզ չէ, թե ինչպես են այս մարդիկ կարողանում խուսափել հղիանալուց, եթե նրանք ապրում են ժամանակակից պայմաններից չափազանց հեռու պայմաններում։ 

Նշենք, որ ցեղում հիմնականում զբաղվում են ոչ թե հավաքչությամբ ու որսորդությամբ, այլ գյուղատնտեսությամբ, որն էլ ևս անսովոր է նման ցեղախմբերի համար։ Հենց գյուղատնտեսությամբ զբաղվելն էլ ստիպում է ցեղախմբին տեղից տեղ տեղափոխվել՝ ավելի հարմար դաշտավայրեր գտնելու նպատակով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել