Panorama.am-ը գրում է.

Ի պատասխան Սիրիայի հյուսիսում հոկտեմբերի 9-ին մեկնարկած Թուրքիայի ռազմական գործողության՝ Նորվեգիան, հետևելով Ֆինլանդիային,  որոշում է կայացրել դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը։ Այս մասին գրում է The Hill-ը։

Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Ինե Էրիկսեն Սուրեյդը AFP- ին ասել է, որ դադարեցվել է Թուրքիային ռազմական նյութերի, սարքերի վաճառքը՝ հաշվի առնելով իրավիճակի բարդությունը։

Նշվում է, որ Նորվեգիան աշխարհում զենքի 20 խոշորագույն արտահանողներից մեկն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել