Գիտե՞ք ուշագրավը ո՞րն է։ Այն, որ թուրքական բանակը Սիրիայի հյուսիս ռազմական ներխուժմամբ ոչնչացնում է ժամանակին ամերիկյան քարոզչական կենտրոններում մշակված «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» վեհ անվանումը կրող ռազմաքաղաքական միավորը։

Պատկերացնո՞ւմ եք, ակնհայտ բռնապետական նկրտումներ ի ցույց դնող Էրդողանը նույնիսկ իր երկրի սահմաններից դուրս արմատախիլ է անում «ժողովրդավարական ուժերը», իսկ ժողովրդավար աշխարհը ոչ մի լուրջ բան անել չի ուզում և չի կարող։

Առակս ինչ ցուցանե՝ ժողովրդավար լինելու փոխարեն Նորմանդիայում, ամեն դեպքում, ուժեր պահեք, որ հաջորդ ափ իջնելու ժամանակ օգնեք․․․

#երեսպաշտությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել