Քեմբրիջի դքսուհի Քեթրինը ներկել է մազերը ավելի թեթև տոնով: Նրա լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը:

Պապարացիները Լոնդոնի Բնագիտության թանգարան այցի ընթացքում լուսանկարել են 37-ամյա Քեյթ Միդլթոնին: Նա հագել է մորեգույն սվիտեր և լայն կանաչ շալվար: Դքսուհին ձեռքին մի փոքրիկ Chanel պայուսակ է: Լրագրողները նշում են, որ Միդլթոնի բնական մուգ շագանակագույն մազերը ոսկե երանգ ունեին:

Ըստ աստղային ոճաբան Ջեյմս Ջոնսոնի՝ նուրբ բաց փայլերը կատարյալ են սեզոնի համար և շատ սազում են դքսուհուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել