Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի արգելոցում սատկել է այն կովը, որը քրոջ հետ միասին դարձել էր իրենց տեսակի առաջին կենդանիները, որոնք լույս աշխարհ էին եկել կլոնավորման շնորհիվ: Այդ մասին հայտնել է SankeiNews տեղական կայքը:

Ճշտվում է, որ երկկճղակավորը սատկել է բնական պատճառներով՝ ապրելով 21 տարի եւ երեք ամիս: Վերջին շաբաթներին կենդանին դժվարությամբ էր ինքնուրույն տեղաշարժվում: Անցյալ տարի համանման պատճառներով սատկել էր երկվորյակ կովը: Կենդանիները ծնվել են 1998 թվականի ամռանը: Գիտնականներն օգտագործել էին նույն այն տեխնոլոգիաները, ինչ եւ 1996 թվականին Դոլլի ոչխարի ստեղծման ժամանակ: Նշվում է, որ կովերը սերունդ են տվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել