Tert.am-ը գրում է.

Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Թուրքիայի մտահոգությանը Սիրիայում տիրող իրավիճակով, սակայն զսպվածության կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին: Ինչպես փոխանցում է rg.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի գործողությունները Սիրիայում:

«Մենք ըմբռնումով ենք մոտենում Անկարայի մտահոգությանը ազգային անվտանգության հարցի շուրջ, սակայն կան հիմնական միջազգային իրավարար նորմեր, որոնք ընկած են ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայում խաղաղության վերականգնման հարցով համատեղ ջանքերի հիմքում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ նախևառաջ «դա հարգանքն է Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել