Armenpress.am-ը գրում է․

 Կանադայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Թուրքիայի զորքերի ներխուժումը Սիրիա և միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Թուրքիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստիա Ֆրիլանդը «Թվիթերի» իր էջում գրել էր, որ Կանադան դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա:

«Մենք կոչ ենք անում պաշտպանել քաղաքացիական անձանց, բոլոր կողմերին՝ հարգել իրենց պարտականությունները՝ միջազգային օրենսդրության համաձայն»,- նախօրեին գրել էր Ֆրիլանդը:

Ավելի վաղ, Հայ դատի հանձնախումբը նամակ էր ուղարկել Օտտավայում գտնվող նախարար Ֆրիլանդին և ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսին ՝ արտահայտելով իր խորը անհանգստությունը ՝ կապված Սիրիայից ամերիկյան զորքերի հանկարծակի հեռացման հետ:

Ըստ Կանադայի Հայ դատի հանձնախմբի համանախագահներ Հրագ Թարագջյանի և Շահեն Միրաքյանի՝ ԱՄՆ-ն իր զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշմամբ լքել է տարածաշրջանում իր իսկ դաշնակիցներին, ինչպես նաև էթնոկրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին, ովքեր դարեր շարունակ Սիրիան իրենց տունն են համարել:

«Էրդողանին չի կարելի վստահել, և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի»,- նշել է Միրաքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել