ԱՊՊԱ համակարգում համաձայնեցված գործընթաց կիրառելիս հնարավորություն կընձեռվի կարգավորումների մակարդակով օգտագործել նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության որոշման նախագիծը գործադիրի հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախագիծը մշակվել է Կենտրոնական բանկի կողմից և նպատակ ունի ԱՊՊԱ համակարգում համաձայնեցված գործընթաց կիրառելիս հնարավորություն ընձեռել կարգավորումների մակարդակով նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաներն օգտագործելու և նաև որոշակի հստակեցումներ են իրականացվել առանձին դրույթներում գործող կարգավորումների համատեքստում: Տրամաբանությունը պարզ է՝ կօգտագործվեն հավելվածներ, որոնք կբավարարեն բյուրոյի կողմից սահմանված պահանջներին»,- ասաց Ջանջուղազյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել