Ինչքան էլ որ սարսափելի չհնչի, սակայն մարդակերության վերջն աշխարհում դեռ տրված չէ։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ աշխարհին հայտնի 4 վայրի, որտեղ դեռ մարդ են ուտում, ու հնարավորինս հեռու մնալ այդ վայրերից՝ խնայելով սեփական կյանքը։ 

1. Հնդկաստան, Վարանասի

Հնդկաստանի Վարանասիի շրջանում մեծապես տարածված է հինդուիզմը, որի անբաժան մասն են կազմում մահվան մասին պատկերացումները։ Այս շրջանում իր գործունեությունն է ծավալում հնդկական Ագհորի ցեղախումբը, որի անդամները շարունակում են բռնել ու ուտել «անհավատներին»։

Այս ցեղախմբի հետևորդները վստահ են, որ հավատքը զոհեր է պահանջում, ու վերջնական մաքրվելու համար անհրաժեշտ է նաև ուտել այն մարդկանց, ովքեր չեն հետևում հավատին։ Այս պահին ցեղախումբը վերածվել է կրոնական աղանդի, որին հետևում է շուրջ հազար մարդ։ Նրանց տարբերելը շատ հեշտ է. նրանք կրում են ոսկորներից պատրաստված վզնոցներ ու պատում են իրենց մարմինը սպիտակ փոշով, այնպես որ, քաղաքում հայտնվելու դեպքում կարելի է նրանց հեշտությամբ տարբերել։ 

2. Պապուա Նոր Գվինեա

Պապուա Նոր Գվինեայում ապրում է մի ցեղախումբ, որը բառի հենց ուղիղ իմաստով վտանգավոր է կյանքի համար։ Կարավայի. այսպես է այն ցեղախմբի անունը, որը մինչև օրս շարունակում է մարդակերությամբ զբաղվել։ Այս ցեղախմբի հետևորդները մի շրջան այնքան շատ սկսեցին մահացած մարդկանց ուտել, որ նրանցում սկսեցին մահացու հիվանդություններ տարածվել։ Դրա հետևանքով նրանք որոշեցին հրաժարվել այդ սարսափելի սովորությունից։ 

Բայց 2006թ.-ին այս ցեղախմբի հետ առնչված լրագրողներից մեկը նշում էր, որ նրանք մարդուն ուտելը համարում են իրենց գլխավոր աստծո հրահանգ և կարծում են, որ նրանք, ովքեր մոլորվել են իրենց կողմերում կամ հիվանդացել են, ուղարկված են աստծո կողմից, որպեսզի ցեղը հասցնի ուտել ու կշտանալ։ 

3. Բրազիլիա, Վարի

Բրազիլիայի Վարի ցեղախումբը մինչև 1960թ.-ը  թաքուն գողանում ու ուտում էր մարդկանց, որպեսզի կարողանար ապրել։ Նրանց զոհերը հիմնականում հարուստ մարդիկ էին, ովքեր ապահովված էին ու չէին պատկերացնում, թե ինչ են զգում մարդիկ, ովքեր սովամահ են լինում։ 

Մինչև օրս այս ցեղում լինում են հանիբալիզմի նոպաներ։ Ցեղախմբի անդամներն ուղղակի գտնում են իրենց զոհին, դարանակալում նրան ու չեն զլանում ուտել նրան՝ թողնելով միայն զոհի մասին դառը հիշողություններ։ 

4. Ֆիջի

Ֆիջիում ապրում են աշխարհի ամենավտանգավոր մարդակերները, ովքեր մարդուն ուտելու մի ամբողջ արարողակարգ ունեն։ Այստեղ մարդու մահանալուց հետո նրան պահում են 3 օր, մինչև ամբողջ ցեղախումբը հավաքվում է։ Հավաքվելուց հետո նրանք սկսում են ուտել մահացածի ամբողջ ներքին օրգանները՝ թողնելով միայն նրա մաշկը, որին չեն դիպչում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել