168.am-ը գրում է.

Հայաստանի կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ սահմանվել էր, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Լիբանանի և Իրաքի Հանրապետություններում բնակվող քաղաքացիներին առաջին անգամ ՀՀ քաղաքացիություն կարող է տրվել այդ պետություններում՝ ՀՀ դեսպանություններում կամ հյուպատոսություններում, սակայն քաղաքացիության տրամադրման համար  սահմանվել էր ժամկետ՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հաշվի առնելով  այս պետություններում ստեղծված և շարունակվող իրավիճակը, Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ի նիստում, երկարաձգեց այդ պետություններում ՀՀ քաղաքացիության  տրամադրման ժամկետները՝  այն հասցնելով մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։

Վարչապետ Փաշինյանը նախագիծը Կառավարության համաձայնությանը ներկայացնող ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ավետ Ադոնցից հետաքրքրվեց՝ արդյոք կարո՞ղ է հետագայում այդ ժամկետները երկարաձգելու անհրաժեշտություն առաջանալ։

«Ըստ անհրաժեշտության կնայենք, բայց հաշվի առնելով  երեկվանից սկսած իրադարձությունները, կարող է առաջանալ նոր մեխանիզմ մշակելու անհրաժեշտություն»,-ասաց  Ադոնցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել