Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 52 հարց է, որոնցից 33-ը չզեկուցվող են, երեքը`գաղտնի:

Կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում է Տրդատ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:

Գործադիրը կքննարկի նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը գումար հատկացնելու, Պետական գույքի կառավարման կոմիտեին անժամկետ ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին որոշման նախագծերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել