«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգու 10 հազ. քառ. մ տարածքը, որտեղ այսօր գործում է «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցը, պարզվում է` ժամանակին ապօրինի որոշմամբ են օտարել: Հյուրանոցի տնօրենն, ի դեպ, Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին` Արտաշես Ավետիսյանն է: Եւ, ահա, զբոսայգու այդ հատվածի օտարման ապօրինի որոշման համար էլ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին ու Քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս քրգործով ՀՔԾ հարցաքննության են հրավիրվել նաեւ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը, գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, այլ նախկին պաշտոնյաներ: Մեր տեղեկություններով` Զախարյանն է՛լ, իր տեղակալն է՛լ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, ավելին` նախկին քաղաքապետը անգամ ցուցմունք չի տվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաեւ, որ այս գործով էլ իրավապահները բախվել են վերջին շրջանում իրենց առջեւ ծառացած վաղեմության ժամկետի խնդրին. այսինքն՝ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, այդ իսկ պատճառով ոչ ոքի չեն կալանավորում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել