Operativ.am-ը գրում է.

Կարո Փայլանը Սիրիայում թուրքական հարձակման հետ կապված գրառում է կատարել Twitter–ում։

Կարո Փայլանը գրել է. «Թուրքիան Թրամփի ու Պուտինի ձեռքը խաղալիք է դարձել։ Միայն խաղաղության նպաստող եւ ժողովրդավարական քայլերով այս վիճակից դուրս կգանք։ Պատերազմելով՝ բոլորս ենք կորցնելու, խաղաղությամբ՝ բոլորս ենք հաղթելու»։

Նշենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել