Ավստրալական Սիդնեյ քաղաքի արվարձանում Գուչի անունով շունը տիրոջը փրկել է հրդեհից։

Հոկտեմբերի 7-ի գիշերը 58-ամյա Ջորջ Ռուտոնսկու բնակարանը սկսվում է հրդեհվել։ Ավստրալացին արթնանում է շան բարձր հաչոցից։ Օգնության են հասնում նաև հարևանները. նրանք տղամարդուն օգնում են դուրս գալ տնից և տեղափոխում են հիվանդանոց։

Հարևան Ֆրեդ Սակերը պատմել է, որ շունը ժամանակին արթնացրել է տիրոջը և փրկել նրա կյանքը։ Հրշեջները մարել են հրդեհը, սակայն շինության մեծ մասը և տանիքը փլուզվել են։ Այրվել է նաև Harley-Davidson մակնիշի մոտոցիկլետը, որը Ջորջը չի կարողացել դուրս հանել։

Ռուտոնսկին պատմել է, որ այդ գիշեր իր սենյակում այրվող մոմեր են եղել։ Բացի այդ՝ տղամարդը բնակարանի այդ հատվածում սիրում է ծխել։ Քննիչները ենթադրում են, որ հրդեհը կարող է բռնկված լինել այդ երկուսից մեկի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել