Aysor.am-ը գրում է.

Օրերս հայ լրագրողների խումբն այցելեց Լենինգրադի ատոմակայան, որը Ռուսաստանի Դաշնությունում ամենախոշորն է՝ 4200 ՄՎտ հզորությամբ։

Այս պահին երկրում առաջին էներգաբլոկ РБМК-1000-ի աշխատանքները դադարեցված են։ 45 տարվա աշխատանքից հետո այստեղ պատրաստվում են ռեակտորից վառելիքի դուրսբերման։ Ներկայումս շահագործվում են ատոմակայանի 2-րդ, 3-րդ և 4-րդ էներգաբլոկները՝ РБМК-1000 հզորությամբ։

Մեզ այստեղ պատմում են, որ նախորդ տարի առևտրային շահագործման է հանձնվել նորարական 3+ սերնդի  էներգաբլոկը՝ ВВЭР-1200 ռեակտորով, որն անվտանգության ապահովման տեսանկյունից  համապատասխանում է ժամանակակից միջազգային ստանդարտներին։

ВВЭР-1200 նախագծի կարևորագույն առանձնահատկությունն անվտանգության պասիվ և ակտիվ համակարգերի ներառումն է, ինչն ատոմակայանը ապահովագրում է արտաքին և ներքին փոխազդեցություններից։

Այս ռեակտորը հնարավորություն է ընձեռում երկու անգամ ավելացնել էներգաբլոկի շահագործման ժամկետը՝ հասցնելով այն մինչև 60 տարի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել