Այստեղ կներկայացնենք մի մարդու վարքի մի քանի գաղտնիքներ, որոնք գիտությունը չի կարողանում բացատրել։ 3 բան, որ մենք չեն կարողանում հասկանալ մարդկանց մեջ։ Գիտնականները մասերի են բաժանել ատոմը, մարդ են ուղարկել Լուսին և բացահայտել են այն ԴՆԹ-ն, որից մենք կազմված ենք, սակայն կան մի քանի գաղտնիքներ, որոնք դեռևս հնարավոր չէ բացատրել։ Ինչո՞ւ ենք համբուրվում, երազում, կարմրում կամ ամաչում։ Մարդկային վարքի այս դրսևորումները դեռևս չունեն ոչ մի բացատրություն։

Ամոթ

Մարդը կարող է ամաչել անծանոթ մարդկանց ներկայությունից կամ նոր իրավիճակներում հայտնվելուց։ Ամոթը կարող է առաջանալ գենետիկ հատկությունների կամ միջավայրի պատճառով, որտեղ մարդը դաստիարակվում և անձնական փորձ է ձեռք բերում։

Արվեստ

Բնանկար, պար, քանդակ, երաժշտություն. այս ամենը կարող է լինել սիրամարգի պոչի մարդկային համարժեքը, որը երբեմն բացվում է հակառակ սեռի ներկայացուցիչներին գրավելու համար։ Այն կարող է ծառայել որպես միջոց գիտելիք տարածելու և փորձ փոխանակելու համար։

Օրինակ՝ Նյու Մեխիկոյի համալսարանում Ջեֆրի Միլերի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ երբ կանաց ֆերտիլությունը գտնվում է գագաթնակետին, ապա նրանք արվեստը նախընտրում են հարստությունից։

Սնահավատություն

Սնահավատությունը գերբնական երևույթներին հավատալու համար նախատեսված տերմին է, երբ որևէ իրադարձություն առանց ֆիզիկական միջամտության դառնում է մեկ այլ իրադարձության պատճառ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել