Armenpress.am-ը գրում է․

Հեղինակավոր System of a Down ռոք խումբը 2020թ. հունիսին համերգ կունենա Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին Երևանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Մենք այժմ համերգային շրջագայություն ենք իրականացնում Եվրոպայում: Հաջորդ տարվա հունիսին պատրաստվում ենք գալ Հայաստան»,- ասաց Թանկյանը:

Երաժիշտը չնշեց՝ համերգը փակ է լինելու, թե բացօթյա:

Աշխարհահռչակ System of a down ռոք խումբը Երևանի Հանրապետության Հրապարակում անվճար համերգով հանդես է եկել 2015թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով: Համերգի ընթացքում խումբը կատարել է յուրահատուկ ստեղծագործություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել