ԱՄՆ Միսուրի նահանգի Սամիթ Լի քաղաքի բնակիչը լիցքավորել է կնոջ ավտոմեքենան և միաժամանակ շահող վիճակախաղի տոմս գնել, հաղորդել է UPI տեղեկատվական պորտալը:

Սթիվեն Նայները տնից դուրս է եկել կնոջ ավտոմեքենայով և սիպված կանգ առել Temp Stop բենզալցակայանում: «Ես չէի նախատեսել այնտեղ կանգ առնել,- պատմել է տղամարդը,- պարզապես բենզինը վերջացել էր»: Բենզալցակայանում ամերիկացին Missouri Lotto վիճակախաղի տոմս է գնել՝ 12-18-19-28-28-32-42 թվերի համադրությամբ:

Երկու օր անց Նայները ստուգել է վիճակահանության արդյունքները և պարզել, որ 1.2 միլիոն դոլար է շահել: Այդ օրը տղամարդը կրկին տեղաշարժվում էր կնոջ մեքենայով: «Երբ նա տուն վերադարձավ, նա դեմքի այնպիսի արտահայտություն ուներ… Ես նրան հարցրի. «Դու ինչ-որ բան ես արել: Դու վնասել ես իմ մեքենան»: Հետո նա պատմեց, որ մենք ջեք փոթ ենք շահել»,- պատմել է կինը:

Զույգը պլանավորում է շահած գումարի մի մասով մարել տան պարտքը, իսկ մնացածը պահել ապագայի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել