168.am-ը գրում է․

«Բժիշկներից տեղեկացել եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունը հաջող է անցել, նա իրեն լավ է զգում»,- 168.amի հետ զրույցում տեղեկացրեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Վ. Սողոմոնյանը նշեց, որ իրեն այլ մանրամասներ հայտնի չեն. «Ես, ցավոք, շատ տեղեկություն չունեմ՝ նախ այն պատճառով, որ այն անձնական բնութի է և բժշկական է, երկրորդը՝ այն պատճառով, որ, թեև ինքը հիվանդանոցում է, բայց փաստորեն գտնվում է մեկուսարանի ռեժիմում, հնարավորություն չունեմ իրեն տեսնելու»:

Ավելի վաղ 168.amը հայտնել էր, որ նախօրեին Ռոբերտ Քոչարյանին հետազոտության նպատակով տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մինչ այս ևս տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտություն անցնելու նպատակով։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չէր բացառել, որ նախագահը կենթարկվի ոչ բարդ վիրահատության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել