Aysor.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունների մասին, ասել է, որ Սիրիայի հյուսիսում բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով:

«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումն առ այն, թե ինչ է կատարվում Սիրիայի հյուսիս-արևելքում, այդ թվում նաև սիրիա-թուրքական սահմանային շրջանում: Եվ մեր դիրքորոշումը միանշանակ է` հիմնված Սիրիայի Արաբական հանրապետության այս մասի բոլոր խնդիրները լուծելու անհրաժեշտության վրա`Սիրիայի Կենտրոնական կառավարության և քրդական համայնքի միջև  երկխոսության միջոցով», - ասել է Լավրովը՝ լրագրողների հետ զրույցում:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 5-ին հայտարարել է, որ մոտ օրերս հնարավոր է որոշում կայացվի՝ Սիրիայի հյուսիսից Եփրատից արևելք թուրքական գործողությունների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել