Factor.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը:

«Անհեթեթ լուրեր են»,- հայտարարեց Փաշինյանը: Այլ հարցերի վարչապետը չպատասխանեց:

Ավելի վաղ էլ Factor.am-ի հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը հերքել էր տեղեկությունը, թե նախագահի աշխատակազմ Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու առաջարկ է ներկայացվել:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել