Երևանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի միջոցառումների շարքը:

Այստեղ են ՏՏ ոլորտի համաշխարհային հայտնի դեմքեր և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի  (WCIT-2019) պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում՝ լուսային շոուի ներկայացմամբ և նվագախմբի համաշխարհային կատարումներով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-9-ը Երևանում ընթանում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել