Shamshyan.com-ը գրում է.

Հոկտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

ժամը 08:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Ռուստամ Ռուստամյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ZA 769 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի N ուղեկալ տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Ռ. Ռուստամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:շ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել