Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայի փողոցի թիվ 15 դպրոցում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի մամուլի պատասխանատու Արաքս Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 10։44-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ դպրոցում ռումբ է տեղադրված։

«Թյուր ահազանգ է եղել, որևէ բան չկա։ Ուղղակի ոստիկանությունը կատարել է անհրաժեշտ բոլոր գործողությունները, որոնք վերջնական ավարտելուց հետո կրկին կսկսվի դասապրոցեսը»,-ասաց Արաքս Կիրակոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել