Աշխարհի ամենալսելի ձայներից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, այս օրերին Հայաստանում է։ 38-ամյա հայուհին քրոջ ու երեխաների հետ այսօր այցելել է Գառնի։

NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ նկարահանող խումբը մեկնել է Գառնի՝ «Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուի հերթական էպիզոդը նկարահանելու նպատակով։

Քիմը Հայաստան է ժամանել ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի, իր ու քրոջ երեխաների հետ։ Սա, ի դեպ, Քիմի  երկրորդ այցն է Հայաստան։ Հայուհին առաջին անգամ պատմական հայերնիք է այցելել 2015թ.-ին  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Քիմին ուղեկցում էին քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթն ու նրանց դուստր՝ Նորթը: Քորթնի Քարդաշյանը Հայաստանում է առաջին անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել