Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար:

Երեկվանից ամեն արժող-չարժող պատերի տակ սրա-նրա մասին բամբասող և թավշյա դոզայի տակ մնացած իր պարտքն է համարում որևէ վիրավորական բան գրել գեներալի մասին:

Երբ Ասկերանի ինքնապաշտպանությունը ղեկավարող Բալասանյանը կյանքի գնով կռիվ էր տալիս, այսօրվա գեներալին վիրավորողներից շատերը նույնիսկ Արցախի տեղը չեն իմացել: Երբ գեներալն Աղդամում կամ Հորադիզում կռվում էր, այսօրվա ստատուս գրողների մեծ մասը դեռ մինչև այսօր թուրք մոտիկից չի տեսել:

Մի խոսքով՝ դադարացրեք թույնի և ատելության այս արշավը և մի մոռացեք, որ երկրի ներսում մենք թշնամի չունենք․ մեր թշնամին սահմանից այն կողմ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել