Աշխարհում սուտը միշտ էլ չափից դուրս շատ է եղել։ Արդյունքում ոմանք կասկածամտորեն են վերաբերվում այն ամենին, ինչ հաղորդում են ԶԼՄ-ները, իսկ մյուսներն էլ տարբեր իրադարձություններում որոշակի դավադրություն են նկատում։ Այստեղ կգտնենք պատմության որոշ դրվագներ, որոնք շատերի կարծիքով դավադրության տեսության ժանրից են։

Արքայադուստր Դիաննայի մահը

Արքայադուստր Դիաննան իբր թե սպանվել է թագավորական ընտանիքի պատվերով, որպեսզի խուսափեն հետագա սկանդալից (Դիաննան անգլիական եկեղեցու ապագա առաջնորդի մայրն էր, իսկ Դոդի Ֆայեդը մուսուլման էր)։ Չնայած նրանց սպանության ոչ մի ապացույց դեռևս չի հայտնաբերվել, այնուամենայնիվ հետաքնությունը դեռ շարունակվում է։ Հիմնական տեսությունն այն է, որ թագավորական ընտանիքը չեր ցանկանում արատավորել իր անունը, ինչպես նաև Դիաննայի և Ֆայեդի հարաբերութունները վտանգավոր էին միապետության համար։

Հոլոքոստ

Որոշ գիտնական-հետազոտողներ գտնում են, որ Հոլոքոստը բացառապես միստիկ երևույթ է։ Իբր գերմանացիները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին չեն սպանել 6 միլիոն հրեաների, այլ հակառակը, պայմանավորվածություն են ձեռք բերել նրանց հետ՝ առաջ տանելով սեփական նպատակները, ինչպես նաև Իսրայել պետության ստեղծումը։ Տեսաբանները պնդում են, որ հրեաները կենտրոնացման ճամբարներում հիմնականում մահացել են սովից և ոչ թե հրեաներին ոչնչացնելու՝ գերմանացիների վարած քաղաքականությունից։

ՁԻԱՀ

Ոմանք պնդում են, որ ՁԻԱՀ-ը ստեղծվել է արհեստականորեն՝ գենետիկ ինժեներիայի օգնությամբ։ Ըստ բժիշկ Ուիլյամ Քեմբել Դուգլասի՝ մահացու ՄԻԱՎ-ը գենետիկ ինժեներիայի պտուղն է և ստեղծվել է 1974 թվականին Առողջապահության համաշխարհային կոմիտեի կողմից։ Բժիշկ Դուգլասը պնդում է, որ դա մարդասպան-վիրուս ստեղծելու փորձ է եղել, որի հետ հետագայում Աֆրիկայում հաջող փորձարկում է իրականացվել։

Նոր աշխարհակարգ

Ենթադրվում է, որ գաղտնի կազմակերպությունը դավադրություն է կազմակերպել մարդկությանն իշխելու համար։ Իբր գաղտնի կազմակերպությունները (իլյումինատներ, Բիլդերբերգյան ակումբ և այլն) ցանկանում են ստեղծել միասնական համաշխարհային կառավարություն և գլխավորել այն։ Իրենց նպատակին հասնելու համար այդ մարդիկ օգտագործում են  ֆինանսներ, սոցիալական ինժեներիա, գիտակցության կառավարում և քարոզչություն, որը հիմնված է վախի վրա։ Ենթադրվում է, որ այդ ազդեցիկ խմբերը ղեկավարում են համաշխարհային առողջապահությունը, ֆինանսները, կրթությունը, արդյունաբերությունը, քաղաքականությունը, ԶԼՄ-ները, ռազմական արդյունաբերությունը և այլն։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, ԵՄ-ն, Արժույթի համաշխարհային ֆոնդը, ՄԱԿ-ը և ՆԱՏՕ-ն, հիմնադրվել են Նոր համաշխարհաին կարգի անդամների կողմից։

MK-ULTRA նախագիծ

Դավադրության կողմնակիցները կարծում են, որ ԿՀՎ-ն գիտակցությունը կառավարելու համար փորձարկումներ է արել։ Գիտակցությունը կառավարելուն ուղղված հետազոտություններն ունեցել են MK-ULTRA գաղտնի անվանումը։ Նախագիծը սկսվել է 1950-ական թվականներին և շարունակվել մինչև 1960 թվականը։ Հետազոտության շրջանակներում փորձարկումներ են կատարվել ԱՄՆ-ի քաղաքացիների վրա, որի ժամանակ օգտագործել են տարբեր նյութեր, հոսանք, հիպնոս, վերբալ և սեքսուալ բռնություն և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել