Aysor.am-ը գրում է.

Ամերիկացի կոնգրեսականների այցն Արցախ շատ կարևոր է։ Այն կնպաստի ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն, այնպես էլ, ինչ-որ տեղ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ամերիկացի կոնգրեսականներ Ջեքի Սփիրի, Ջուդի Չունի և Ֆրանք Փալոնի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցին։

«Այսպիսի այցելությունները կախված են մեր՝ Եռամիասնության շրջանակներում կատարվող աշխատանքներից։ Արցախում ընդհանուր առմամբ նորմալ և դրական են գնահատում ամերիկացի քաղաքական գործիչների այցը։ Հուսով ենք, որ այցերը շարունակական կլինեն։ Ընդ որում շահագրգռված ենք ջերմ հարաբերություններ հաստատել ոչ միայն Միացյալ Նահնագաների, այլ նաև ամենատարբեր երկրների հետ», - նշեց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել