Գիտնականները կարողացել են հաջողությամբ մսի կտոր աճեցնել տիեզերքում: Իսրայելից Aleph Farms կոչվող ընկերությունը, որը մասնագիտանում է սննդի տեխնոլոգիաների ոլորտում, հաջողությամբ ավարտել է համապատասխան փորձը ՄՏԿ-ում, այսինքն՝ 339 կիլոմետր բարձրության վրա, առանց որևէ բնական ռեսուրսների: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հավելելով, որ հորթի բջիջների նմուշները հավաքվել են Երկրի վրա, այնուհետև տեղափոխվել ՄՏԿ:

Այնտեղ կենսաբանական դրոշմի օգնությամբ դրանցից ոչ մեծ մկանային հյուսվածքներ են աճեցրել: Ընդհանուր առմամբ, ամբողջ փորձը կրկնում է կովի մարմնում մկանային հյուսվածքների վերականգնման բնական գործընթացը:

Փորձը սկսվել է սեպտեմբերի 26-ին ՄՏԿ-ի ռուսական հատվածում: Դրա ընթացքում մկանային հյուսվածքները կառուցվել են հատուկ 3D տպիչի միջոցով՝ միկրոգրավիտացիայի պայմաններում: Հետագայում տեխնոլոգիան կարող է օգտագործվել տիեզերակայանում ապրող մարդկանց համար միս ստանալու համար:

В космосе впервые в истории вырастили кусок мяса

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել