Apple ամերիկյան ընկերությունը macOS Catalina օպերացիոն համակարգի նոր տարբերակ է թողարկել անհատական համակարգիչների եւ սերվերների համար։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, որը հոկտեմբերի 7-ին զետեղվել է ընկերության կայքում, օգտատերերը մուտքի հնարավորություն են ստանում Apple Arcade նոր ծառայություն, որտեղ հավաքված են նոր համակարգչային խաղեր: Բացի այդ, օպերացիոն համակարգը պարունակում է Apple Music, Apple Podcast եւ Apple TV հավելվածների նորացված տարբերակները:

Sidecar նոր գործառույթը հնարավորություն է տալիս iPad-ն օգտագործել որպես լրացուցիչ դիսփլեյ կամ Apple Pencil սարքի օգտագործմամբ տեղեկատվության ներմուծման համար: Voice Control գործառույթը, նշվում է հաղորդագրության մեջ, ապահովում է ձայնով կառավարելու հնարավորությունը, Mac Catalyst նոր գործառույթը դյուրացնում է անկախ մշակողների կողմից նոր հավելվածների ստեղծման հնարավորությունը, իսկ Screen Time գործառույթն «առաջին անգամ օգտատերերին հնարավորություն կտա տեսնել, թե որքան ժամանակ են նրանք ծախսում հավելվածների օգտագործման եւ կայքերից օգտվելու վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել