Մեծ Բրիտանիայում 54-ամյա տեղաբնակը դաշտում բրոնզե դարի եզակի ոսկե ապարանջան է գտել, գրում է Daily Mail-ը:

Ուելսի Ուայթհեվենից բուժաշխատող Բիլի Վոգանի հոբբին տեղանքի դաշտերում մետաղորսիչով շրջելն էր: Բայց նա ոչ մի արժեքավոր իր չէր հայտնաբերել, բայց ոչ այս դեպքում:

Դաշտում նա բրոնզե դարի մաքուր ոսկուց խոշոր ապարանջան է գտել: Սկզբում Բիլին որոշել է, որ դա ալպինիստական սարքավորման մաս է: Նախնական տվյալներով զարդը չորս հազար տարեկան է և կարժենա ավելի քան 11 հազար ֆունտ ստեռլինգ:

Բայց, ըստ օրենքի, զարդը հյատնաբերած անձը, նախ՝ պետք է այն գնելու համար առաջարկի թանգարանի և տրամադրի գիտնականներին ուսումնասիրության համար:

Ապարանջանը գտած Բիլի Վոգանը դեռ չի որոշել իր հետագա անելիքը, եթե թանգարանները չգնեն զարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել