Վիետնամի դատարանները մեկ օրում մահապատժի են դատապարտել թմրանյութերի տարածման մեջ մեղադրվող 11 մարդու: Եվս երեք թմրավաճառի ցմահ ազատազրկում է սպառնում, հայտնում է Vietnam Express-ը:

Պարբերականի տվյալներով, Հոշիմին քաղաքի դատարանը երկիր ծանր թմրամիջոցներ, այդ թվում՝ հերոին, ներկրող խմբավորման ութ անդամների դատապարտել է մահապատժի: Նրանց մեկ այլ հանցակից դատապարտվել է ցմահ բանտարկության: Հաղորդվում է, որ նրանք մեծ քանակությամբ արգելված նյութեր ներմուծելու համար օգտագործել են Դանանգ նավահանգիստը:

Նույն օրը Սոնգ Լա հյուսիսային նահանգում դատարանը մահապատժի է դատապարտել ևս երեք վիետնամցի թմրավաճառների: Նրանց հանցակիցներից երկուսը դատապարտվել են ցմահ, իսկ մեկը՝ 18 տարվա ազատազրկման:

Պարբերականը հայտնում է, որ երկրում մաքսանենգության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են՝ չնայած աշխարհի ամենախիստ օրենքներից մեկին: Այսպիսով, մահապատիժ է նախատեսվում 600 գրամ հերոին կամ 2.5 կգ այլ արգելված նյութեր պահելու և 100 գրամ հերոին կամ 300 գրամ այլ թմրանյութեր տարածելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել