Hraparak.am-ը գրում է.

Այս տարի Երևանում նշվելու է մայրաքաղաքի 2801-րդ տարեդարձը։ Այդ օրը նախատեսված է մի շարք միջոցառումներ, ինչպես Կենտրոնում, այնպես էլ բոլոր վարչական շրջաններում։

Ավագանու այսօրվա նիստին, հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին, քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ միջոցառումները լինելու են բոլոր վարչական շրջաններում, բյուջեն կազմելու է մոտ 150 միլիոն դրամ։

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ ավելացրեց․ «Թեժ մրցակցություն էր եւ վերջնական արդյունքում ութ կազմակերպություն հնարավորություն ունի միջոցառում կազմակերպել։ Միջոցառումները լինելու են ամբողջ օրվա ընթացքում։ Ամեն տարի այն պետք է լինի մշակութային հաշվետվություն։ Ժամը 19:00-ին կլինեն համերգներ բոլոր վարչական շրջաններում։ Նախադեպ ենք ստեղծում, որ փոքր կենտրոնից տեղափոխում ենք վարչական շրջաններ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել