Ամերիկյան նավերը չբարձրացան Քրդստանի լեռները: Հիմա ո՞վ ա հիշում, որ Սիրիայում ամեն ինչ սկսեց նրանից, որ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ դեռահասների ձերբակալեցին ու իբր թե տանջեցին իրավապահները: Բողոքի ակցիան սոցիալական ցանցերում վերածվեց արհեստածին սռաչի` «ընդդեմ բռնապետական ռեժիմի» խորագրով, հետո էդ սռաչը տեղափոխվեց փողոցներ, հետո մանրից սկսվեց վերածվել բախումների: Ու քանի որ Բաշար Ասադը չուզեցավ հեռանալ, այդ ամենը վերածվեց լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում զոհվել է կես միլիոն մարդ:

Իրանին զսպելու համար ստեղծված ահաբեկչական պետություն ստեղծելու գործին լծված էին արևմտյան լավագույն PR ընկերությունները: Հարյուրավոր միլիոնների ներդրում էր արվել այդ ամենի մեդիա ուղեկցման վրա: Զինյալներ էին հավաքագրվում նաև նախկին սովետական տարածքից, որպեսզի երկրորդ փուլում այդ ալիքը հենց այնտեղ տեղափոխվի:

Քրդերին համոզել էին, որ նրանք վերջապես կունենան սեփական պետություն, միայն թե նրանք պետք է ապակայունացման իրենց դերը ստանձնեին ողջ մերձավոր արևելքով: Եվ նրանք ստանձնեցին, պայքարեցին, զոհվեցին: Հիմա նրանք այլևս պետք չեն: Քրդերն իրենց գործը արեցին-պրծան: Քրդերին սպիսատ անելու ժամանակն է: Իսկ ո՞ւմ հերթն է հիմա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել