Հրապարակվել են Տուվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ընկերակցությամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հանգիստը պատկերող տեսանյութեր: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են նրանք բարձրանում լեռը, սունկ հավաքում և վայելում տայգայի աշնանային բնությունը:

Երբ Շոյգուն հապալասի թուփը ձեռքին մոտեցել է նախագահին, վերջինս կատակել է՝ ասելով, որ նախարարն այն պետք է տնկի իր ամառանոցում, իսկ Շոյգուն պատասխանել է, որ այս բույսի համար այլ կլիմա է հարկավոր:

Երբ Շոյգուին հարցրել են, թե արդյո՞ք հնարավոր է այնպես անել, որ Մոսկվայում էլ այսպիսի մաքուր օդ լինի, ինչպես տայգայում է, նախարարն ասել է, որ այդ հարցով պետք է դիմել նախագահին, իսկ Պուտինն իր հերթին պատասխանել է, որ պետք է ձգտել դրան:

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, լրացել է ՌԴ նախագահի 67-ամյակը: ՌԴ նախագահն իր տարեդարձը նշել է ընտանիքի և հարազատների շրջապատում, իսկ մինչ այդ նա այցելել էր սիբիրյան տայգա, որտեղ վայելել է աշնանային բնությունը:

Russian President Vladimir Putin clutches a staff as he hikes across the Siberian wilderness during his annual period of rest and relaxation

The President relaxes on a rocky outcrop on the hillside of the vast Taiga forest in the Russian north. It is his 67th birthday today

 

During one pit-stop, Shoigu uncovered a berry bush. Plant it in the Moscow Region. You can plant it at your dacha in the Moscow Region,Putin told his minister

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել