«Հրապարակ» թերթը գրում է.

«ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ ներկայացված ամենածավալուն նախագծերից մեկը «Դիջիթեյն» ընկերության (Տոտո գեյմինգ) դուստր ձեռնարկության հսկայական շենքի նախագիծն է, որը պատրաստվում են կառուցել ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ:

Շենքը նախատեսված է ստարտափներին անհատույց տարածքներ տրամադրելու համար։ Այս ծավալուն շինարարությունը Մարիամ Փաշինյանի ծրագիրն է։

1 տարի 2 ամիս առաջ ընկերությունում աշխատանքի անցած վարչապետի դուստրը հասցրել է այնքան հաջողությունների հասնել, որ նրան նման պատասխանատու աշխատանք են վստահել:

Մարիամը երեկ ՏՏ համաժողովից նկարներ էր տեղադրել, ծրագրի մակետին կից գրառում արել՝ «Վերջապես»: Հիշեցնենք, որ Մ․ Փաշինյանը զուգահեռաբար զբաղվում է նաեւ «Հայկական ժամանակ» թերթով եւ ակտիվորեն գրառումներ անում իր ֆեյսբուքյան էջում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել