Apple կորպորացիան iPhone 6s-ի և 6s Plus-ի անվճար նորոգման ծրագիր է գործարկել: Այդ մասին հաղորդվում է ընկերության աջակցման կայքում: «Apple-ն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ առանձին iPhone 6s-եր և 6s Plus-ներ կարող են չմիանալ շարքից դուրս եկած բաղադրիչների պատճառով»։

Ընդգծվում է, որ խնդիրը վերաբերում է միայն սահմանափակ թվով սարքերի, որոնք թողարկվել են 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսն ընկած ժամանակաշրջանում, և ոչ բոլոր iPhone 6s-երը կհաջողվի անվճար նորոգել:

«Ստուգելու համար՝ սմարթֆոնին վերաբերում է արդյոք ծրագրի գործողությունը, հարկավոր է հեռախոսի սերիական համարը ներմուծել կայքի հատուկ դաշտ»,- ասված է ընկերության կայքում: Այն դեպքում, եթե iPhone-ը թողարկվել է նշված ժամանակաշրջանում, պահանջվում է դիմել պաշտոնական ծառայության կենտրոն: Դրա հետ մեկտեղ այն օգտատերերին, որոնք նման խափանման պատճառով սպասարկման կենտրոն են դիմել նախքան անվճար վերանորոգման մասին Apple-ի հայտարարելը, կարող են վերադարձնել նորոգման համար վճարած գումարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել