Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերի դուրսբերման վարչակազմի որոշմանը՝ հայտարարելով, որ տարածաշրջանում քրդերին աջակցելը չափազանց թանկ է նստում:

«ԱՄՆ-ը պետք է Սիրիայում մնար 30 օր, դա տարիներ առաջ էր: Մենք մնացինք եւ խրվեցինք առանց նպատակի մարտի մեջ»,- Twitter-ում գրել է Թրամփը՝ նշելով, որ իր նախագահության օրոք իրենք «արագ հաղթել են «Իսլամական պետությանը»»:
«Քրդերը պայքարել են նրանց դեմ, սակայն նրանց մեծ գումարներ են վճարել եւ զենք մատակարարել: Նրանք տասնյակ տարիներ շարունակ պայքարել են Թուրքիայի դեմ… Ժամանակն է, որպեսզի մենք դուրս գանք այդ անհեթեթ ու անվերջ պատերազմներից: Մենք պայքարում ենք, երբ այդ պայքարը բխում է մեր շահերից: Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանն ու քրդերն այժմ պետք է ինքնուրույն լուծեն խնդիրը: Մենք 7000 մղոն հեռավորությամբ վրա ենք եւ կրկին կջախջախենք «Իսլամական պետությանը», եթե այն մոտենա մեզ»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պենտագոնը չի մասնակցի Սիրիայի հյուսիսում Անկարայի ծրագրած ռազմական գործողություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել