Մասնավոր զրույցների ժամանակ մատուցողները մի շարք հետաքրքիր բաներ կարող են պատմել, որոնք ոչ մի դեպքում չէին պատմի հաճախորդներին։ Սակայն եթե դուք այցելում եք հասարակական սննդի կետեր, ապա այս տեղեկությունները ձեզ համար օգտակար կլինեն։

Մենք ստում ենք բուսակերներին

Մենք ստում ենք բուսակերներին, քանի որ․․․ ուղղակի կարող ենք։ «Ասացեք խնդրեմ՝ սա պատրաստվա՞ծ է բուսական արգանակից»։ «Իհարկե, բնականաբար»։ Ի՞նչ տարբերություն, միևնույն է, նրանք տարբերությունը երբեք չեն զգա։

Հատուկ առաջարկներ մի պատվիրեք

Սննդի կետերի մեծ մասում հատուկ առաջարկներով վաճառվում է այն ամենը, ինչը շուտով փչանալու է։ Որոշ ճաշատեսակների համար պիտանելիության ժամկետը շատ շուտ է լրանում, հատկապես եթե դրանք պատրաստված են ձկից։ Այս քայլով սննդի կետերը ցանկանում են ազատել իրենց խոհանոցն ավելորդ ճաշատեսակներից։

Մի պատվիրեք կիտրոն

«Այն բանից հետո, ինչ ես մատուցող եմ աշխատել, ես այլևս կիտրոն չեմ պատվիրում։ Այն երբեք չեն լվանում, ուղղակի վերցնում են տուփից, կտրատում և գցում թեյի մեջ։ Իսկ եթե ինչ-որ մեկը կիտրոն է պատվիրել և ամբողջությամբ չի կերել, ապա գուշակեք, թե այն որտեղ է հայտնվելու։ Իհարկե, մեկ այլ թեյի մեջ»։

Շաբաթվա սկզբում ձուկ մի պատվիրեք

Ձուկը շատ շուտ է փչանում, այդ պատճառով ռեստորաններն այն պատվիրում են շաբաթվա վերջում, որպեսզի կարողանան արագ սպառել։ Հաշվի առեք, որ մինչև երեքշաբթի մնացած ձուկը սառնարանում է մնացել գրեթե մեկ շաբաթ։

Երբեք մատուցողին մի հարցրեք ճաշատեսակի համեղ լինելու մասին

Այս պարագայում մի սպասեք, որ ձեզ կասեն ճշմարտությունը․ մենք պետք է հավատարիմ լինենք այն ռեստորանին, որը մեզ աշխատավարձ է տալիս։ Եթե դուք մշտական հաճախորդ եք, իսկ ճաշատեսակը շատ «հատուկ» է, ապա մենք ինքներս մի միջոց կգտնենք այդ մասին ձեզ ակնարկելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել