Hraparak.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Սիրիայում տիրող իրադրության մասին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար եկել է ժամանակը դուրս գալու անվերջանալի պատերազմներից, եւ վերադարձնելու իր զինվորներին տուն։ Նրա խոսքերի համաձայն, այժմ այդ խնդրով պետք է զբաղվեն Թուրքիան, Եվրոպան, Ռուսաստանը եւ քրդերը։ «Միացյալ Նահանգները, ինչպես որ ենթադրվում էր, պետք է մնար Սիրիայում երեսուն օր։ Մենք մնացինք այնտեղ ու խորացանք ավելի ու ավելի աննպատակ պատերազմի մեջ։ Սակայն ժամանակն է, որ մենք դուրս գանք այդ անհեթեթ ու անվերջանալի պատերազմներից եւ վերադարձնենք մեր զինվորներին տուն»,- գրել է ԱՄՆ նախագահը։ Հիշեցնենք, որ դեռ այս տարվա օգոստոսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է նոր ռազմարշավ սկսել Սիրիայի հյուսիսում, որը ունենալու է հակաքրդական ուղղվածություն։ Ամերիկյան մամուլն էլ արձագանքել էր, որ եթե նման արշավ սկսվի, ԱՄՆ-ն կհեռանա Սիրիայից, քանի որ ամերիկացի զինվորականների համար ուղղակի կյանքի սպառնալիք կստեղծվեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել