Pastinfo.am-ը գրում է․

Ոստիկանը ինքնասպանություն է գործել Թաթարստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության շենքերից մեկում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը՝ հղում անելով տեսչության մամուլի ծառայության տվյալներին:

ՆԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ոստիկանության աշխատակիցը մահացել է շտապ օգնության մեքենայում: Նրա խոսքերով՝ ծառայողական ստուգում անցկացնելու, ինչպես նաև ինքնասպանության հանգամանքներն ու պատճառները պարզելու համար, ստեղծվել է հանձնաժողով՝ վարչության պետի տեղակալի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է «Комсомольская правда» - ն՝ հղում կատարելով աղբյուրին, զոհվածը, պարզվել է, ոստիկանության կապիտան, 32-ամյա Մարատ Աբզալեևն է, նրա դին գտել են նախարարության հրաձգարանում, որտեղ անցկացվում էին ուսումնական հրաձգություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել