168.am-ը գրում է.

Հայաստանում տեղի ունեցող  Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) 23-րդ համաշխարհային կոնգրեսում Ռուսաստանի Դաշնության հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի խոսքը.

«Թվային տնտեսությունը (Digital economy) չի ոչնչացնում աշխատատեղերը։ Այն երբեմն ավելի բարձր գին է պահանջում, բայց միևնույն է՝ գնորդներին սա դուր է գալիս, որովհետև թվային ծառայություններն ապահովում են աշխատանքի, եկամուտի ճիշտ բաշխում։ Թվային բիզնեսը չունի էական նյութական ակտիվներ, հնարավոր է՝ չի ստեղծում նոր աշխատատեղեր, կարող է տեղակայված լինել աշխարհի ցանկացած մասում։

Թվային բիզնեսներն  ունեն իրենց սեփական կանոնները, իրենց սեփական էկոհամակարգը։ Երբ մտածում են բիզնեսը թվայինի փոխակերպման մասին, առաջին բանը, որ հայտնվում է մեր մտքում, խանգարող տեխնոլոգիաներն (Disruptive technologies) են։ Թվային փոխակերպումը միայն նոր տեխնոլոգիաների մասին չէ, այն նոր կազմակերպչական ճյուղերի մասին է, այն բերում է նոր հնարավորություններ ու փոխում է ներքին մթնոլորտը, ստեղծում է նոր բիզնես մոդելներ, ստեղծում է թվային օրենսդրություն։ Թվային փոխակերպումն ազդում է մեր ողջ կյանքի վրա, ամեն ինչ թվայնացվում է։ Ամեն ինչ կապվում է տվյալների հետ։ Սա նոր իրականությունն է։ Եվ թվային աշխարհում ազգային մոդելները բիզնես փոխակերպման համար առաջնային չեն։

Եվ ուզում եմ ասել, որ մեր հարկային ծառայությունն այս ամենի մեջտեղում է։ Թվային փոխակերպումը մեզ օգնել է մեծ արդյունքներ ունենալ։ 4 տարվա ընթացքում մենք 18 տոկոս աճ ենք ունեցել։ Ռուսաստանում մեր առաջին քայլն այս գործում նախ՝ տվյալների համակարգ ստեղծելն էր։ Մեր կառավարությունն օգնեց մեզ։ Հիմա յուրաքանչյուրը, ով ուզում է բիզնես սկսել, գիտի, թե հարկային դաշտում ինչ է պետք անել։ Կառավարությունները պետք է կանգնեն թվային տնտեսությունների կողքին, աջակցեն նրանց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել