Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավը, որն ավելի վաղ Լուվրի մեկ այլ սրահ էին տեղափոխել թանգարանի վերանորոգման կապակցությամբ, զբաղեցրել է իր նախկին տեղը: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտնել են Լուվրում: Երկու ամիս առաջ գլուխգործոցը, թանգարանի ղեկավարության կարգադրությամբ, Պետությունների սրահից տեղափոխել էին Մեդիչիի պատկերասրահ, որը գտնում է շենքի Ռիշելյեի կողամասում: Ինչպես նշում է Agence France-Presse-ը, վերականգնողական աշխատանքների ընթացքում ապակե պանելը, որը պաշտպանում էր կտավը, փոխարինվել է ավելի պարզ գնդականթափանց ապակիով: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ նկարն ամենաթանկ ստեղծագործությունն է արվեստի աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ գործկալությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել