Hraparak.am-ը գրում է.

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը իր պաշտպանյալի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստին այսօր միջնորդեց Ա․Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացնել։

Երկրորդ միջնորդությամբ պաշտպանը խնդրեց՝ եթե դատարանը չվերացնի խափանման միջոցը, ապա թույլ տա որոշ ժամանակ բացակայել երկրից․ «Խնդրում ենք քննարկել ժամանակավոր հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը բացակայելու թուլտվության հնարավորությունը։ Արմեն Գեւորգյանի բացակայելը ինքնանպատակ չէ, հերթական իր բուժզննությունը պիտի անցնի համապատասխան եվրոպական երկրներից մեկում՝ Ավստրիայում»։

Դատարանի հարցին, թե ի՞նչ առողջական խնդիրներ ունի Արմեն Գեւորգյանը, պատասխանեց՝ սրտի հետ կապված խնդիրներ են։
Մեղադրանքի կողմն առարկեց միջնորդության դեմ։
Միջնորդության վերաբերյալ դատարանը որոշումը կհրապարակի վաղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել