Բացի դրանից՝ համաժողովի («WCIT 2019») բացումն ազդարարող համերգի համար բյուջեից հավելյալ հատկացվել է 450 միլիոն դրամ (941,422): Փաստորեն, համաժողովի և համերգի համար հատկացվել է ընդհանուր 2,018,487,000 դրամ (4,222,776 դոլար)։
Հավելյալ գումար հատկացնելու որոշումը կայացվել է կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում, ըստ որի՝ 2019թ. համաժողովի կազմակերպման օրերին մշակութային միջոցառման կազմակերպման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնելու 450 մլն դրամ:
2019 թվականի 14 մարտին հաստատվել էր «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագիրը, միջոցառման կազմակերպման նախահաշիվը և միջոցառման անցկացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել